Արտադրանքի սերտիֆիկացման մարմին
Արտադրանքի սերտիֆիկացման մարմին

«ՏեստՍվյազ» ՍՊԸ ԱՍՄ-ն առաջինը ՀՀ-ում հավատարմագրվեց լրակազմ տրանսպորտային միջոցների համապատասխանությունը գնահատելու համար՝ համաձայն ՄՄ ՏԿ 018/2011 «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին»։

Հավատարմագրման ոլորտի (նշելով՝ ՄՄ ՏԿ նշագիրը) և հավաստագրման սխեմաների մանրամասն նկարագրությունը ներկայացված է «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի կայքում:

«ՏեստՍվյազ» ՍՊԸ-ի ստորաբաժանումների անձնակազմը ունի բարձր որակավորում, ինչպես նաև ունի աշխատանքային մեծ փորձ համապատասխանության գնահատման մարմիններում։

Անձնակազմը պարբերաբար անցնում է վերապատրաստման դասընթացներ։

Համապատասխանության գնահատման աշխատանքների արժեքը հաշվարկվում է հայտատուի հարցմամբ: Գնագոյացումը կախված է տրամադրված ապացուցողական նյութերի ծավալից և լրացուցիչ փորձարկումների իրականացման անհրաժեշտությունից: Ավելի ճշգրիտ հաշվարկի համար հարցում ուղարկեք info@testsvyaz.am էլ. հասցեին։

Հավատարմագրման վկայագիր
№21/S-044
Փորձարկման լաբորատորիայի ղեկավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում ապահովելու անաչառությունը սերտիֆիկացման նպատակով արտադրանքի փորձարկման ոլորտում գործունեություն իրականացնելու ժամանակ։
Սերտիֆիկացման ընդհանուր նպատակն է վստահություն հաղորդել բոլոր շահագրգիռ կողմերին՝ համոզվելու, որ արտադրանքները, գործընթացները և ծառայությունները համապատասխանում են սահմանված պահանջներին: Սերտիֆիկացման կարևորությունը կայանում է երրորդ կողմի կողմից իրականացվող սահմանված պահանջների հաստատման անաչառ և կոմպետենտ իրագործման արդյունքում։
Փորձարկման լաբորատորիան հանդիսանում է երրորդ կողմ համապատասխանության գնահատման աշխատանքներում, և փորձարկման լաբորատորիայի անկախության երաշխիք է հանդիսանում հայտատուից ուղիղ ֆինանսական կամ այլ կախվածության բացակայությունը՝ կոմերցիոն, ֆինանսական, վարչական կամ այլ ճնշումներից, որոնք կարող են ազդել կատարվող աշխատանքների որակի վրա։
Հաճախորդի վստահությունը ձեռք բերելու և պահպանելու համար փորձարկման արդյունքների հիման վրա որոշումները հիմնված են փորձարկման արձանագրությունների օբյեկտիվ տվյալների վրա:
Փորձարկման լաբորատորիայի ղեկավարությունը պարտավորություններ է ստանձնում արտադրանքի սերտիֆիկացման փորձարկման ոլորտում գործունեության իրականացման անաչառությունն ապահովելու համար։
Սերտիֆիկացման մարմինը պատասխանատու է իր գործունեության անաչառության համար և թույլ չի տալիս իրեն վտանգող որևէ առևտրային, ֆինանսական կամ այլ գործոնների առկայությունը: Ապահովում է իր ծառայությունների հասանելիությունը բոլոր հայտատուների համար, որոնց գործունեությունը գտնվում է իր իրավասության ոլորտում:

Գործողությունները հավատարմագրված անձի հավատարմագրման վկայականի (ՀԱ) կասեցման/դադարեցման դեպքում.
  • Հավատարմագրման վկայականի գործողության դադարեցում
    Հավատարմագրման վկայականի գործողության դադարեցման դեպքում ՀԱ-ի կողմից տրված համապատասխանության գնահատման բոլոր փաստաթղթերը դադարում են գործել հավատարմագրման վկայագրի գործողության դադարեցման օրվանից
  • Հավատարմագրման վկայականի գործողության կասեցում
    ՀԱ-ի հավատարմագրման վկայագրի գործողության կասեցման դեպքում ՀԱ-ի կողմից տրված համապատասխանության գնահատման փաստաթղթերը գործում են մինչև հավատարմագրման վկայականի կարգավիճակի փոփոխությունը կամ մինչև համապատասխանության գնահատման վերջնաժամկետի ավարտը:
  • Վկայականի համարի փոփոխություն
    Համարի մի մասի փոփոխության դեպքում (օրինակ՝ 021/S-044 «044» նիշերը) հավատարմագրված անձի կողմից տրված համապատասխանության գնահատման փաստաթղթերը մնում են ուժի մեջ, քանի որ. Հայաստանի Հանրապետության հավատարմագրման ազգային մարմնի ընթացակարգերին համապատասխան՝ նման հավատարմագրման վկայականը նախորդ վկայականների ընդլայնումն է և ժառանգում է բոլոր իրավունքներն ու պարտականությունները տրված փաստաթղթերի, ինչպես նաև համապատասխանության գնահատման ընթացիկ աշխատանքների համար։
Հետադարձ կապ
Հեռախոս՝ +374 11 661001
E-mail: info@testsvyaz.am
0064 Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Րաֆֆու փողոց, 111