Փորձարկման լաբորատորիա
Տեխնիկական ծառայություն 55/B

2020թ․-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Չափագիտության ազգային մարմին <<Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին>> ՓԲԸ-ի (Վարչական մարմին № 55/А) որոշմամբ «Տեստսվյազ» ՍՊԸ ՓԼ-ն նշանակվել է Տեխնիկական ծառայություն № 55/В " Միավորված Ազգերի Կազմակերպության համաձայնեցված տեխնիկական կանոնների ընդունման մասին անվավոր տրանսպորտային միջոցների, սարքավորումների և մասերի համար, որոնք կարող են տեղադրվել և/կամ օգտագործվել անիվավոր տրանսպորտային միջոցների վրա և ՄԱԿ-ի սույն Կանոնակարգերով տրված հաստատումների փոխադարձ ճանաչման պայմանների համաձայն»:



Փորձարկման լաբորատորիայի ղեկավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում ապահովելու անաչառությունը սերտիֆիկացման նպատակով արտադրանքի փորձարկման ոլորտում գործունեություն իրականացնելու ժամանակ։
Սերտիֆիկացման ընդհանուր նպատակն է վստահություն հաղորդել բոլոր շահագրգիռ կողմերին՝ համոզվելու, որ արտադրանքները, գործընթացները և ծառայությունները համապատասխանում են սահմանված պահանջներին: Սերտիֆիկացման կարևորությունը կայանում է երրորդ կողմի կողմից իրականացվող սահմանված պահանջների հաստատման անաչառ և կոմպետենտ իրագործման արդյունքում։
Փորձարկման լաբորատորիան հանդիսանում է երրորդ կողմ համապատասխանության գնահատման աշխատանքներում, և փորձարկման լաբորատորիայի անկախության երաշխիք է հանդիսանում հայտատուից ուղիղ ֆինանսական կամ այլ կախվածության բացակայությունը՝ կոմերցիոն, ֆինանսական, վարչական կամ այլ ճնշումներից, որոնք կարող են ազդել կատարվող աշխատանքների որակի վրա։
Հաճախորդի վստահությունը ձեռք բերելու և պահպանելու համար փորձարկման արդյունքների հիման վրա որոշումները հիմնված են փորձարկման արձանագրությունների օբյեկտիվ տվյալների վրա:
Փորձարկման լաբորատորիայի ղեկավարությունը պարտավորություններ է ստանձնում արտադրանքի սերտիֆիկացման փորձարկման ոլորտում գործունեության իրականացման անաչառությունն ապահովելու համար։
Սերտիֆիկացման մարմինը պատասխանատու է իր գործունեության անաչառության համար և թույլ չի տալիս իրեն վտանգող որևէ առևտրային, ֆինանսական կամ այլ գործոնների առկայությունը: Ապահովում է իր ծառայությունների հասանելիությունը բոլոր հայտատուների համար, որոնց գործունեությունը գտնվում է իր իրավասության ոլորտում:

Հետադարձ կապ
Հեռախոս՝ +374 11 661001
E-mail: info@testsvyaz.am
0064 Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Րաֆֆու փողոց, 111