Փորձարկման լաբորատորիա
Փորձարկման լաբորատորիա

ՓԼ-ն ստեղծվել է սերտիֆիկացման փորձարկումներ իրականացնելու և ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի և ՄԱԿ-ի կանոնների պահանջներին համապատասխանությունը հաստատելու համար։

ՓԼ-ն ունի ամենաարդիական փորձարկման սարքավորումները և չափիչ գործիքները, որոնք արտադրվում են համաշխարհային առաջատար ընկերությունների կողմից:

ՓԼ-ն ներգրավված չէ այնպիսի գործողություններում, որոնք կարող են ազդել անկողմնակալության վրա:

«Տեստսվյազ» ՍՊԸ-ի (հավատարմագրման վկայականի գրանցման համարը №056/T-115) փորձարկման լաբորատորիան, առաջինն է ՀՀ-ում ստացել համապատասխանության գնահատման հավատարմագրում համաձայն ՄՄ ՏԿ 018/2011 «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին»։

Հավատարմագրման վկայագիր
№56/Т-115
Փորձարկման լաբորատորիայի ղեկավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում ապահովելու անաչառությունը սերտիֆիկացման նպատակով արտադրանքի փորձարկման ոլորտում գործունեություն իրականացնելու ժամանակ։
Սերտիֆիկացման ընդհանուր նպատակն է վստահություն հաղորդել բոլոր շահագրգիռ կողմերին՝ համոզվելու, որ արտադրանքները, գործընթացները և ծառայությունները համապատասխանում են սահմանված պահանջներին: Սերտիֆիկացման կարևորությունը կայանում է երրորդ կողմի կողմից իրականացվող սահմանված պահանջների հաստատման անաչառ և կոմպետենտ իրագործման արդյունքում։
Փորձարկման լաբորատորիան հանդիսանում է երրորդ կողմ համապատասխանության գնահատման աշխատանքներում, և փորձարկման լաբորատորիայի անկախության երաշխիք է հանդիսանում հայտատուից ուղիղ ֆինանսական կամ այլ կախվածության բացակայությունը՝ կոմերցիոն, ֆինանսական, վարչական կամ այլ ճնշումներից, որոնք կարող են ազդել կատարվող աշխատանքների որակի վրա։
Հաճախորդի վստահությունը ձեռք բերելու և պահպանելու համար փորձարկման արդյունքների հիման վրա որոշումները հիմնված են փորձարկման արձանագրությունների օբյեկտիվ տվյալների վրա:
Փորձարկման լաբորատորիայի ղեկավարությունը պարտավորություններ է ստանձնում արտադրանքի սերտիֆիկացման փորձարկման ոլորտում գործունեության իրականացման անաչառությունն ապահովելու համար։
Սերտիֆիկացման մարմինը պատասխանատու է իր գործունեության անաչառության համար և թույլ չի տալիս իրեն վտանգող որևէ առևտրային, ֆինանսական կամ այլ գործոնների առկայությունը: Ապահովում է իր ծառայությունների հասանելիությունը բոլոր հայտատուների համար, որոնց գործունեությունը գտնվում է իր իրավասության ոլորտում:

Հետադարձ կապ
Հեռախոս՝ +374 11 661001
E-mail: info@testsvyaz.am
0064 Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Րաֆֆու փողոց, 111